Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները դիմել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ապրիլի 11-ին, արտահերթ նիստ գումարելու առաջարկով, դատաիրավական համակարգի ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգ ներառելու համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի դատական համակարգն օրինակելի է, և ինքը հպարտանում է դատական համակարգով ու դատավորներով:
Ռուսական աշխատուժի ներգրավումը դեպի Վրաստան աճել է գրեթե չորս անգամ:
Կենտրոնական և տեղական իշխանության ներկայացուցիչները ստուգել են Մառնեուլիի մունիցիպալիտետում ընթացող ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեչ գտնվող Նիկա Գվարամիայի ազատ արձակման պահանջով շարժմանը միացել են երաժիշտներ Թամրիկո Ճոխոնելիձեն, Լելա Ծուրծումիան, Լեքսենին, Մերաբ Սեփաշվիլին և Պաատա Բուրճուլաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ «Իսթ Փոինթի» մերձակայքում անօթևան շների համար կացարան կկառուցվի։
Ապրիլի 10-ին Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները բացել են Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ քաղաքապետարանը մտադիր է Դիդի Դիղոմիի թաղամասում հանգստի գոտի կառուցել։
Սուրբ Զատկի գիշերը Թբիլիսիի մետրոպոլիտենը ժամը 23:00-ից անվճար կսպասարկի ուղևորներին և կաշխատի մինչև գիշերվա ժամը 04:00-ն, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայի (հանրապետական հիվանդանոց) վերաբերյալ տեղի է ունեցել ապագա ծրագրերի և շինարարության հայեցակարգի շնորհանդես։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով` իր գործընկերները տեղեկացրել են, որ վրացական լրատվամիջոցները ճնշումների են ենթարկվում։