Վրաստանի գերագույն դատարանի մոտ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աջակիցները բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակից՝ «Լեյբորիստական կուսակցության» անդամները շենքի հարակից տարածքում այրել են Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկարը: «Լեյբորիստական կուսակցության» անդամ Գիորգի Գուգավան գերագույն դատարանի դատավորներին կոչ է արել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործի կապակցությամբ արդար վճիռ կայացնել.
«Կոչ ենք անում այս դատարանի դատավորներին կայացնել արդար դատավճիռ՝ չենթարկվելով Իվանիշվիլիի հրամաններին: Կոչ ենք անում անաչառ հեռուստաընկերությունը չգցել հանցագործ օլիգարխի ձեռքը»,- հայտարարել է Գիորգի Գուգավան: