Կենտրոնական և տեղական իշխանության ներկայացուցիչները ստուգել են Մառնեուլիի մունիցիպալիտետում ընթացող ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները, փոխանցում է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Աշխատանքների ընթացքն ստուգել են Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնության պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իլիա Բեգիաշվիլին և քաղաքապետարանի այլ ղեկավարներ:
Ըստ հաղորդագրության՝ ամբողջովին վերականգնվում է Մառնեուլիի Աղմաշենեբելի փողոցը, որը միանում է Մառնեուլի-Լոմթագորա մայրուղուն և ամենակարճ ճանապարհով կմիանա Ռուսթավի քաղաքին։ Ակտիվ փուլում են նաև Բայդարի գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
«Նշված ծրագրերն իրականացվում են տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն 210 հազար 068 լարի։
Նշենք, որ 2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանի 10 գյուղերում կկազմակերպվեն ներքին ճանապարհային ենթակառուցվածքներ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: