Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ «Իսթ Փոինթի» մերձակայքում անօթևան շների համար կացարան կկառուցվի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ պայմանագիր կկնքվի քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալության և CBD Development ՍՊԸ-ի միջև։ Պայմանագրի համաձայն, ապաստարանը կկազմակերպվի Օրխևիի բնակավայրի Ախվլեդիանի II նրբանցքում գտնվող 9 231 քմ մակերեսով հողամասում։
«CBD Development ՍՊԸ-ն մոտավորապես երկու տարվա ընթացքում կներդնի 1 մլն 500 հազար լարի։ Պայմանագրի համաձայն, հողամասում կկառուցվեն շների կացարաններ, վիրահատական, կարանտինային տարածքներ և այլ օժանդակ շինություններ։
Ընկերությունը պարտավորվում է 150 անօթևան շների համար կացարան կազմակերպել։ Հողամասը ընկերությանը կտրվի անվճար ուզուֆրուկտով՝ 15 տարի ժամկետով»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։