«Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի». Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում ապրիլի 8-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագով մեկնարկեց Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը:
Սուրբ Զատկին նախորդող օրն անց է կացվում Ճրագալույց, ինչը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմերը տանում տուն: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին:
- Այսօր երեկոյան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ևս Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց։