«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է խորհրդարանի կողմից «Ֆորմուլա», «TV Pirveli» և «Մթավարի արխի» հեռուստաալիքների լրագրողների և օպերատորների հավատարմագրման կասեցումը։
Ըստ կոալիցիայի՝ այս լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելը վատ ազդեցություն կարող է ունենալ Վրաստանում բևեռացված լրատվական միջավայրի ֆոնին։
«Վրաստանում լրատվական միջավայրը չափազանց բարդ է։ Քննադատող լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական հարձակումների, սպառնալիքների, ապատեղեկատվության կամ անօրինական գաղտնալսումների թիրախ են դարձել: Իշխանությունը բոյկոտում է քննադատական լրատվամիջոցներին՝ այդպիսով զրկելով հասարակությանը տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ լսելու հնարավորությունից», — նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, կասեցվել են TV Pirveli-ի լրագրող Ռուսուդան Դումբաձեի, նույն ալիքի օպերատոր Իրակլի Մուրմանիշվիլիի, «Մթավարի արիխի»-ի լրագրող Թաթիա Ծոծոնավայի, նույն ալիքի օպերատոր Զուկա Չխվիրկիայի և «Ֆորմուլա»-ի լրագրող Սոփիո Գոզալաշվիլիի հավատարմագրումը։