«Գաղտնալսումների մասին օրենքի հետ կապված, ցավոք, երեկ երեկոյան մեծամասնությունը հրաժարվել է խորհրդատվությունից»:Այս մասին հայտարարել է նախագահի քաղաքական հարցերով խորհրդատու Փիքրիա Չիխրաձեն: նրա խոսքով՝ ծրագրում առկա խնդիրները շատ են, այս պատճառով կարեւոր էր խոհրդատվություններ անցկացնելը:
«Մենք տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ ենք ունեցել եւ որոշել, որ մինչեւ առաջին լսումը, խմբակցությունների հետ խորհրդատվություններ կունենանք եւ նրանց կփոխանցենք համապատասխան կարծիքները: Ընդդիմադիր խմբակցությունների հետ համաձայնության հասանք, հանդիպումներն արդեն նշանակված են: Ինչ վերաբերում է մեծամասնության խմբակցություններին, ցավոք, նրանք հրաժարվել են խորդատվություններից, պատճառն ինձ հայտնի չէ»,— հայտարարել է Փիքրիա Չիխրաձեն:
Հիշեցնենք՝ Խորհրդարանը գաղտնի հետախուզական գործողությունների հետ կապված սահմանադրական նախաձեռնության քննարկում է սկսել: 18 օրինագծից բաղկացած սահմանադրական փաթեթն ի սկզբանե պաշտպանության եւ անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների միավորված նիստին կքննարկվի: Դրանից հետո քննարկումը կշարունակվի իրավաբանական հարցերի հանձնաժողովում :