Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի տվյալներով, 5-րդ սերնդի շարժական ինտերնետի՝ այսպես կոչված 5G-ի ներդրման համար անհրաժեշտ աճուրդն անցկացնելու հանրային խորհրդակցությունները սկսվել են:
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ հանրային խորհրդակցությունների նպատակն է հնարավորություն տալ բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքները ներկայացնել աճուրդի պայմանների վերաբերյալ՝ մինչ աճուրդի հայտարարումը։
Հանձնաժողովը պարզաբանել է, որ 5G-ն անլար ինտերնետի նոր տեխնոլոգիա է, որը, համեմատած առկա տեխնոլոգիաների հետ, զգալիորեն կբարձրացնի շարժական ինտերնետի արագությունը, կնվազեցնի հետաձգումը և կապի ոլորտի հետ միասին բոլորովին նոր մակարդակի կբերի այնպիսի կարևոր ոլորտները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բիզնեսը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և այլն, որոնք, իրենց հերթին, կուժեղացնեն երկրի տնտեսությունը:
Ըստ հանձնաժողովի՝ չորս համակցված վերացական լոտերի համար կհայտարարվի չորս աճուրդ, որոնք միմյանցից տարբերվում են ծածկույթի պարտավորություններով և գնով։ Մասնավորապես, ըստ գործակալության՝ բոլոր չորս համակցված վերացական լոտերը բաղկացած են հաճախականության սպեկտրի երկու տարբեր տիրույթի գոտիներից և ստանձնում են բնակեցված տարածքները ծածկելու տարբեր պարտավորություններ, ինչը համապատասխանաբար որոշում է ռադիոհաճախականության ռեսուրսի օգտագործման տարբեր սկզբնական վճարները: