Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը:
Նշվում է, որ այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։
«Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: