Խորհրդարանը սկսել է գաղտնի հետախուզական գործողությունների հետ կապված սահմանադրական նախաձեռնության քննարկումը: 18 օրինագծից բաղկացած սահմանադրական փաթեթն ի սկզբանե կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների միավորված նիստին, որից հետո կուսումնասիրի նաև իրավաբանական հարցերի հանձնաժողովը:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփիո Կիլաձեն գտնում է, որ գաղտնի ձայնագրությունների հետ կապված օրինագիծը մարդու իրավունքների եւ անվտանգության միջեւ բացարձակապես պահպանում է հավասարակշռությունը:
Ինչպես ասել է Կիլաձեն լրագրողների հետ զրույցում, եթե խորհրդարանում ընթացիկ քննարկումների ժամանակ որեւէ նոր եւ էական հարց ներկայացվի, մեծամասնությունը կքննարկի այն:
«Մենք փորձել ենք, որ այս գործընթացը լինի առավելապես թափանցիկ եւ դրանում շատ մարդ ներգրավվի: Ծրագիրը, որ մշակել ենք, շատ կարեւոր է, եւ պետք է ընդունենք այդ տեսքով: Սա լավագույն տարբերակն է»,- հայտարարել է Կիլաձեն: