Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Դամիա-Գիաուրարխի և Սադախլո գյուղերի ներքին ճանապարհների վերականգնման համար:
Դամիա-Գիաուրարխիի փողոցների ասֆալտապատման նախագծով՝ ներքին ճանապարհը բաժանված է 5 հատվածի։ Դամիա-Գիաուրարխի գյուղի ներքին ճանապարհները վերականգնելու համար կծախսվի 531 հազար 053 լարի:
Սադախլո գյուղում երկու ներքին ճանապարհ կասֆալտապատվի: Մառնեուլիի քաղաքապետարանը 526 հազար 863 լարիի մրցույթ է հայտարարել այս նպատակով:
Սադախլոյի ներքին ճանապարհների կառուցման համար նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեից։
Երկու գյուղերի ասֆալտապատման աշխատանքների կատարման մրցույթը հայտարարվել է մարտի 30-ին։ Մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։