ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրիի ինդեքս»-ի համաձայն, 2023 թվականի հունվարին իմերեթական խաճապուրիի պատրաստման բաղադրիչների միջին արժեքը տարեկան աճել է 10,9 տոկոսով և կազմել 6,54 լարի։
Հետազոտության համաձայն՝ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, խաճապուրիի բոլոր բաղադրիչների գինը զգալիորեն աճել է։ Իսկ մարտին, փետրվարի համեմատ, խաճապուրիի ինդեքսը նվազել է, ինչը, ISET-ը բացատրում է հիմնականում պանրի գնի սեզոնային նվազմամբ, որը նախորդ ամսվա համեմատ իջել է 9,9 տոկոսով։
ISET-ի փոխանցմամբ, ավանդաբար պանրի գնի սեզոնային տատանումներն առավել ընդգծված են Քութայիսիում, որտեղ մարտին, Վրաստանի մյուս քաղաքների համեմատ, պանրի գինը նվազել է 17,1 տոկոսով։ Խոսելով պանրի թանկացման պատճառի մասին՝ ISET-ը նշում է, որ Իմերեթին Վրաստանի ամենամեծ կաթ արտադրող շրջանն է, և կաթի արտադրության սեզոնը սկսելուն պես` գները նվազում են։ Հետազոտության համաձայն՝ Քութայիսիում իջեցված գները, ամենայն հավանականությամբ, կփոխանցվեն նաև Վրաստանի այլ քաղաքներ։