Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Ջամլետ Խուխաշվիլիի ընտանիքին։ Ցավակցական ուղերձը հրապարակվել է նախագահի ֆեյսբուքյան էջում։
«Կան մարդիկ, որոնք կարողանում են առանձնահատուկ հետք թողնել իրենց աշխատանքի հանդեպ տածած սիրով ու արժանապատվությամբ։ Հենց այդպիսի մարդ է բոլորի սիրելի մարզական մեկնաբան ու հասարակական գործիչ Ջամլետ Խուխաշվիլին. Վրաստանը կորցրեց իր ձայնը, որի հետ զուգորդվում էին սպորտն ու հաղթանակը։
Պետք է նշել և գնահատել պարոն Ջամլետի ներդրումը վրաց-հրեական բարեկամության ամրապնդման գործում։ Վշտակցում եմ պարոն Ջամլետի ընտանիքին, մարզական հանրությանը և ողջ Վրաստանին»,- գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ 78 տարեկան հասակում մահացել է մարզական մեկնաբան Ջամլետ Խուխաշվիլին։