Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտից InterPressNews-ին հայտնել են, որ վերջին 2 տարում արձանագրվել է ապօրինի որսի և որսի կանոնների խախտման 730 դեպք։
Նույն տեղեկության համաձայն, սպանվել է «Կարմիր գրքում» գրանցված 3 արջ, 3 արոս և 1 տափաստանային ճուռակ։
Ավելի կոնկրետ՝ վերջին 2 տարում 730 խախտումներից 60-ի դեպքում տուգանք է սահմանվել, 191-ի դեպքում տրվել է բանավոր ծանուցում, 15-ի դեպքում վարչական վարույթը կարճվել է, 109-ի դեպքում որոշում չի կայացվել (անհայտ է), իսկ 349-ի դեպքում իրավախախը չի բացահայտվել:
Ի դեպ, վերջին 2 տարում նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 27 հազար լարի։