Պուրակները կամայականորեն փորելու և վնասելու, ինչպես նաև դրանք շինանյութով պատելու և փորած վայրերն առանց նախնական վիճակի բերելու թողնելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 200, իսկ իրավաբանական անձը՝ 1 000 լարիով, նշված է Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Մշակութային ժառանգության գոտում նույն արարքը կատարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 1 000, իսկ իրավաբանական անձը՝ 3 000 լարիով։
Ի դեպ, գործող օրենսգրքով վարչական տուգանք է սահմանվում բակերը, փողոցները, հրապարակները կամայական փորելու և շինանյութով լցնելու դեպքերի համար։ Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ բացի բակերից, փողոցներից և հրապարակներից, սահմանվում են նաև վարչական պատասխանատվություն՝ պուրակները վնասելու դեպքում։
Հարկ է նշել, որ տուգանքներ կսահմանվեն ոչ միայն պուրակները, բակերը, փողոցները, հրապարակները կամայական փորելու և շինանյութով լցնելու, այլև՝ տվյալ վայրերում աշխատանքներ կատարելու համար լիազորված մարմնի կողմից սահմանված պայմանները խախտելու և չկատարելու դեպքերում: