Գիվի Դավիթաշվիլին նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն։
Գործակալության տրամադրած տեղեկության համաձայն՝ Գիվի Դավիթաշվիլիին այս պաշտոնում ընտրել է նախարարությունը՝ մրցույթի արդյունքներով։
«Գիվի Դավիթաշվիլին 2019 թվականի մարտի 1-ից զբաղեցրել էր Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։
Մինչ գործակալությունում աշխատելը Գիվի Դավիթաշվիլին մասնավոր հատվածում տարբեր պաշտոններում աշխատելու փորձ ունի, այդ թվում՝ ավիացիոն բիզնեսում։ Գիվի Դավիթաշվիլին ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը»,- նշված է հաղորդագրության մեջ։