Վրաստանի Աջարիայի մարզի Շուախևիի մունիցիպալիտետի Չիրուխ լեռան վրա զիփլայնի նախագծային փաստաթղթերի պատրաստման և կառուցման համար Աջարիայի բյուջեից տրամադրվող գումարն ավելացել է 2,7 մլն լարիով։
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայտարարած 6 մլն 752 հազար 200 լարիի մրցույթը չի կայացել (մասնակցող չի եղել), և նույն ծառայությունների գնման համար այս անգամ 9 մլն 512 հազար 716 լարիով է մրցույթ հայտարարվել։
Մրցույթի պայմանների համաձայն՝ զիփլայնի նախագծի նախապատրաստումը և դրա հիման վրա շինարարությունը պետք է ավարտվեն 2024 թվականի հոկտեմբերի 2-ից ոչ ուշ՝ հաղթողի հետ պայմանագիրը կնքելուց հետո։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 3-ը։ Զիփլայնի նվազագույն երկարությունը պետք է լինի 1 752 մետր: