Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության երեկվա նիստում խոսել է տնտեսական ցուցանիշների մասին։ Նրա խոսքով, Վրաստանում գործազրկությունն ու աղքատությունը պատմական նվազագույնի են հասցվել, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են պատմական առավելագույնին` 2 միլիարդ դոլարի:
Ըստ վարչապետի` կառավարությունը ծրագրում է մեծ նախագծեր սկսել։ Ղարիբաշվիլիի հավաստմամբ, Վրաստանում դեղորայքի, սննդամթերքի և վառելիքի գները շարունակում են նվազել։
Կառավարության ղեկավարը խոսել է նաև գնաճի մասին Ըստ նրա՝ Վրաստանը` աշխարհի համեմատ, կարողացել է գնաճը պահել ցածր մակարդակի վրա:
«Անցյալ տարի գնաճն իր գագաթնակետին էր՝ 13 տոկոս։ Տարեվերջին հասցրինք 9 տոկոսի։ Հիմա՝ մարտին, կա 5,3 տոկոս գնաճ, ինչը, իհարկե, շատ մեծ առաջընթաց է»,- ասել է Ղարիբաշվիլին: