Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։
«Ընդգծվեց ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: