Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում՝ Բախմուտ քաղաքի մոտակայքում, արկի պայթյունից ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել:
Տեղեկությունների համաձայն, զոհվածը 29-ամյա Միխեիլ Մազանաշվիլին է: Ըստ ընտանիքի հարազատների՝ Մազանաշվիլին տարիներ շարունակ ծառայել է Վրաստանի զինված ուժերում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա կռվել է Ուկրաինայում։
Մազանաշվիլին Գորիի Զերթի գյուղից է։ Ընտանիքի փոխանցմամբ՝ 29-ամյա մարտիկի դին կտեղափոխվի Վրաստան։
Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Վրացի մարտիկների զոհվելու մասին առաջին տեղեկությունը տարածվել է 2022 թվականի մարտի 18-ին։ Ուկրաինայում մինչ օրս 39 վրացի մարտիկ է զոհվել։