Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին կից ձևավորված բժշկական խորհրդի անդամները «Վիվամեդ» կլինիկայում կշարունակեն վերահսկել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, հայտնել է քրեական արդարադատության դեպարտամենտի ղեկավար Գվանցա Չխաիձեն։
Ըստ Չխաիձեի՝ խորհրդի անդամները ապրիլի 2-ին կլինիկայում այցելել են Սաակաշվիլիին ու հայտարարել, որ բժիշկները կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները, որից հետո առաջիկայում կհայտարարեն եզրակացության մասին:
«Հետագայում մենք շարունակելու ենք մոնիտորինգը։ Մենք վերահսկում ենք ոչ թե ուղղակիորեն այցելությունների միջոցով, այլ պարբերաբար պահանջում ենք բժշկական փաստաթղթեր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին, ովքեր շուրջ մեկուկես տարի օգնում են հանրային պաշտպանին և օմբուդսմենի գրասենյակին՝ արդյունավետ իրականացնելու հանձնարարված մանդատը»,- ասել է Չխաիձեն։
Ի դեպ, Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան ասել է, որ ուրդու՝ Սաակաշվիլիի քաշը ներկայումս 61 կգ է, և նա իրեն «շատ թույլ է» զգում։