Մարտի 31-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցով Վրաստանի Կախեթիի մարզում էր: Այս մասին տեղեկություն է փոխանցում Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Թելավի քաղաքում ՀՀ դեսպանին ընդունել է Կախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Թելավիի քաղաքապետ Լևան Անդրիաշվիլին և դեսպանության խորհրդական Լևոն Զարգարյանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը` այս համատեքստում ընգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված կապերի խորացման անհրաժեշտությունը։
Այնուհետև ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետ, որտեղ հանդիպել են քաղաքապետ Նիկոլոզ Ջամիաշվիլիի հետ։ Հանդիպման ավարտից հետո Ջամիաշվիլիի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելել է նաև Կախեթիի մարզի հայաբնակ Սաբաթլո հայաբնակ։ Գյուղի դպրոցում ՀՀ դեսպանը հանդիպել է տեղի բնակիչների, դպրոցի մանկավարժների հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին։