Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հակակոռուպցիոն բյուրոյի հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, որ կոռուպցիայի վերահսկման մակարդակով Վրաստանը առաջ է անցել ԵՄ անդամ 11 և ՆԱՏՕ-ի անդամ 13 երկրներից։ Նրա խոսքով՝ Վրաստանը Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում առաջին տեղում է։
Ղարիբաշվիլին խոսել է հակակոռուպցիոն աշխատանքների ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում երկրի ձեռքբերումների մասին։
«Կոռուպցիայի ընկալման ինդեքսի 2022 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանը 180 երկրների թվում զբաղեցնում է 41-րդ տեղը։ Բաց բյուջեի հետազոտության համաձայն՝ Վրաստանն առաջին տեղում է աշխարհի 120 երկրների շարքում։ Համաշխարհային բանկի անդամ 189 երկրների շարքում Վրաստանը առաջադիմել է ևս 5 տեղով, և մենք Եվրոպայում 21-րդ տեղում ենք», — ասել է վարչապետը։