Ինչպես տեղեկացնում է interpressnews.ge պարբերականը, փետրվարի 9-10-ին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպելու է երկրի նորընտիր նախագահի վարչակազմի ներկայացուցիչների, սենատորների և կոնգրեսականների հետ:
Այցի շրջանակներում Ջանելիձեն հանիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Տոլերսոնի, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մալիկ Փլիսի հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ արտգործնախարարը կհանդիպի նաև ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերի և Սենատի հատկացումների ղեկավար Թեդ Քոքրայի հետ:
Հանդիպումներին քննարկվելու են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարբեր ուղղություններում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր,հայտնում է նախարարությունը: