Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։
Տվյալների համաձայն, 2022 թվականին գրանցվել է 26 հազար 048 ամուսնություն, ինչը 12,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից։ Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 29,4 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 31,9-ը։
Ըստ Geostat-ի՝ 2022 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 14 հազար 098, ինչը 32,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից։