Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջիկա օրերին նախագահական նստավայրում կյուրընկալի հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամներին:
Նախագահականի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպմանը կքննարկվի օրեր առաջ ընկերության տնօրինության հայտարարությունը: Հիշեցնենք, որ ընկերությունը ներկայացնելով տիրող ճգնաժամային իրավիճակը, առաջարկել է եռամյա ծրագիր իրականացնել՝ բարելավվելու տեխնիկան միջոցները, աշխատակազմի կառուցվածքն ու շենքային պայամանները:
Այնուհետև հարցին անդրադարձել է Վրաստանի Տնտեսության եւ կայուն զարգացման նախարարությունը՝ տարածած հայտարարության մեջ տեղեկացնելով, որ ընկերության խորհուրդը որոշել է մնալ նույն հասցեում:
Նախագահականի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպումից հետո լրատվամիջոցների համար մեկնաբանություններ կարվեն: