Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության՝ խորհրդարանական գործունեությանը վերադառնալու մասին որոշմանը, ասել է, որ իրենց համար էական չէ՝ ՄԱՇ-ը փողոցում է, թե՝ խորհրդարանում:
Կոբախիձեն նշել է՝ ՄԱՇ-ը ո՛չ փողոցում, ո՛չ էլ խորհրդարանում ռեսուրս չունի: Ինչպես նշել է Կոբախիձեն, ՄԱՇ-ը հնարավորություն չունի ներգրավվելու օրինագծերի քննարկմանը։
«Նրանք խորհրդարանում աշխատելու ռեսուրսները չունեն նախ այն պատճառով, որ նրանց ինտելեկտուալ կարողությունները խիստ սահմանափակ են։ Նրանք չունեն օրինագծերի քննարկմանը ներգրավվելու տարրական կարողություն և այլն։ Հետևաբար, նրանք, բնականաբար, որևէ արժեք չունեն իրենց խորհրդարանական կյանքում»,- ասել է Կոբախիձեն։
Ի դեպ, ՄԱՇ խմբակցությունն այսօր հայտարարել է, որ վերադառնում է խորհրդարանական գործունեության։ ՄԱՇ քաղխորհրդի նախագահ Լևան Բեժաշվիլին նշել է՝ խմբակցությունը մասնակցելու է խորհրդարանական նիստերին և քննարկումներին։