Վրաստանյան 3 նորաստեղծ կազմակերպություններ 30-ից 35 մլն. լարի ֆինանսավորում կստանան: Պետական այս ֆինանսավորումը կներառի ինչպես Թբիլիսիում, այնպես նաեւ Վրաստանի շրջաններում գործող ընկերությունների:
Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քուսմիշվիլին` կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ծրագրի առաջին փուլը ներկայացնելիս: Քումսիղվիլին մասնավորապես ասել է.
«Նորաստեղծ բիզնեսի ֆինանսավորման գործիքների ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարել «Գործընկերություն» հիմնադրամը: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմնադրամի ֆինանսական կարողությունները 30-ից 35 մլն լարիի շրջանակներում է, որը կբաշխվի Թբիլիսիի և շրջանների միջև: Սկսնակ բիզնեսները հնարավորություն կունենան կոմերցիոն վարկերից զատ այլ վարկեր ստանալ, երբ դրանց վճարունակության մակարդակը հստակ կլինի»:
Ինչպես էկոնոմիկայի նախարարն է հայտարարել` կազմակերպությունների ֆինանսավորման ինստիտուտը բացառապես ուսանողական ծրագրերի վրա չի, որ կենտրոնանում է: Այս փուլում ծրագիրը ուղղված կլինի սկսնակ գործարարության վրա, որտեղ երիտասարդները նախապատվություն կստանան, — տեղեկացնում է «Interpressnews» պատբերականը: