Թբիլիսիի հայկական թատրոնը Երևանում երկու մրցանակի է արժանացել

Երևանում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնը երկու մրցանակի է արժանացել։

«Արտավազդ» 22-րդ թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է ժողովրդական արտիստ Վահե Շահվեդյանին։ «Ռևիզոր» ներկայացման համար Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը արժանացել է Շահվերդյանի անվան հատուկ մրցանակին։

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Կեղծ նոտա» բեմադրության համար Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լևոն Ուզունյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգում։

Նշենք, որ Թատերական գործիչների միությունը «Արտավազդ» մրցանակաբաշխությունը հիմնադրել է 2002 թվականին, և այն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։