Թբիլիսիի «Հանրապետական» («Ռեսպուբլիկուրի») հիվանդանոցի՝ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հանդիպում են պահանջում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս խնդրանքը լրագրողներին է ներկայացրել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գիորգի Դունդուան։
«Սա քաղաքական բողոք չէ, այլ ընդամենը խնդրանք է կառավարությանը՝ պահպանել կլինիկայի աշխատանքը։ Խնդրում ենք վերադառնալ վերականգնման նախնական ծրագրին։ Ելնելով վարչապետի վերջին հայտարարություններից՝ հիմնավոր կասկածներ ունենք, որ նա ճիշտ տեղեկատվություն չի ստանում։ Խնդրում ենք խորհրդակցություն՝ հարցը վերջնական տեսքի բերելու համար»,- ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչը։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշել է քանդել Վրաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկը՝ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան։