Երեկ՝ ժամը 19:45-ին, Աջարիայի սևծովյան ափին ուժեղ քամի է սկսվել։ Քոբուլեթիում ուժեղ քամու հետևանքով տղամարդ է մահացել։ Ծառը տապալվել է տաքսի ավտոմեքենայի վրա, և վարորդը տեղում մահացել է։ Իսկ Փիճվնարիում փոքրիկ երեխա է վիրավորվել։
Տեղեկությունը հաստատել են Քոբուլեթիի քաղաքապետարանի մամուլի գրասենյակից։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ Քոբուլեթի քաղաքում քամին քշել է որոշ բնակելի տների տանիքները, արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։
Բաթումիում ևս ուժգին քամու հետևանքով վնասվել են որոշ բնակելի տների տանիքներ։