«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է մարտի 27-ին վրացական մի քանի կայքերում հրապարակված տեղեկությունը, ըստ որի` Դավիթ Կեզերաշվիլին արդեն մի քանի ամիս ֆինանսավորում է «Պալիտրա» լրատվամիջոցին։
Այսօր լրագրողներից մեկը «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեին հարցրեց այս տեղեկության մասին, որին ի պատասխան իշխող կուսակցության ղեկավարը հեգնեց` ասելով, թե վերջին շրջանում այդ հեռուստատեսությունը շատ նմանվել է Կեզերաշվիլիի մյուս հեռուստատեսությանը` «Ֆորմուլա»-ին։
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում «Պալիտրա մեդիա» հեռուստաընկերությունը շատ է նմանվել Կեզերաշվիլիի մյուս հեռուստաընկերությանը` «Ֆորմուլա»-ին, դարձել է «Ֆորմուլա-2»-ի» նման մի բան,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ «Վրացական երազանք»-ի որոշ անդամներ հաճախ են «Ֆորմուլա»-ի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլիին լրատվամիջոցների վրա հարձակման թիրախ դարձնում: