Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Մարտի 27-ի երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել շենքի ուղղությամբ, հայտնում է Batumelebi.ge լրատվամիջոցը։
Տուժածներ չկան, կրակը մարել են դատարանի աշխատակիցները՝ մինչ հրշեջ-փրկարարական ծառայության ժամանումը։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հիման վրա։