Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն իր 2022-2023 թվականների զեկույցում ներկայացրել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրության արդյունքները։
Զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության վիճակը վատթարացել է, իսկ նախկինում կատարված հանցագործությունները մնացել են անպատիժ։
«2020 թվականի օգոստոսի 31-ին Հարավային Օսիայի շրջանի բնակիչ Գենադի Կուլաևը մահացել է բանտում ծեծի և դաժան վերաբերմունքի հետևանքով ստացած վնասվածքներից։ Արդյունավետ հետաքննություն չի իրականացվել ինչպես այս գործով, այնպես էլ 2020 թվականին բանտում տանջամահ արված Ինալ Ջաբիևի գործով։
2021 թվականին Աբխազիայի բանտում մահացած Անրի Ատեիբայի գործով արդյունավետ հետաքննություն չի իրականացվել։
Այս ամենից զատ, Իրակլի Բեբուային, որը պատիժ է կրում 2020 թվականին Աբխազիայի դրոշն այրելու համար, չի ցուցաբերվել համապատասխան բժշկական օգնություն՝ չնայած նրա քրոնիկական հիվանդություններին»,- նշված է զեկույցում։