Վրաստանի «Հաց արդյունաբերողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ այս պահին Վրաստանում հացի գնի բարձրացման վտանգ չկա։ Ըստ Դոլիձեի՝ մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։
Նա նաև նշել է, որ Վրաստանին տարեկան անհրաժեշտ է 800 հազար տոննա ալյուր, թեև երկիրն ինքնուրույն չի կարող արտադրել այդ քանակի արտադրանք։
«Մեկ պարկ ալյուրի արժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։ Պարենային ապրանքների, հատկապես առաջնային սպառման ապրանքների գների իջեցման նպատակով անցկացվում են քննարկումներ։ Ակնկալիք կա, որ հացի գինը նույնպես կնվազի, բայց դա աշխատանք ու ժամանակ է պահանջում»,- նշել է միության նախագահը։