Աբխազիայի դե ֆակտո հանրապետության հանրային պաշտպան Ասիդա Շակրիլը դե ֆակտո խորհրդարան ներկայացրած 2022 թվականի զեկույցում կրկին խոսել է Աբխազիայում բնակվող էթնիկ վրացիների իրավունքների մասին։
Մասնավորապես, Շակրիլը ուշադրություն է հրավիրել Գալիում բնակվող վրացիներին Աբխազիայի անձնագրեր տրամադրելու խնդրի վրա։
«Նշված հարցի լուծումը տարեցտարի դժվարանում է քաղաքական պատճառներով, քաղաքացիության և բնակության մասին օրենքի նորմերի, բյուրոկրատական, տեխնիկական և այլ խնդիրների պատճառով»,- ասել է Շակրիլը։