Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը «զարմացած է» վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին արած հայտարարությունից։
«Ինձ զարմացնում է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ համեմատությունը, որը չափազանց անտեղի եմ համարում»,- նշված է դեսպանի հայտարարության մեջ։
Դիվանագետը նաև ընդգծում է, որ մրցանակը, որը ստացել է երրորդ նախագահը, տրվել է Նորվեգիայի քաղաքական կուսակցություններից մեկի կողմից և չի արտացոլում Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը։
Ի դեպ, արձագանքելով Նորվեգիայի կողմից Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը` Ղարիբաշվիլին ասել է, որ «Սաակաշվիլին սպանել է հարյուրավոր մարդկանց, երիտասարդների» և նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։