«Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի հետ վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը մեր երկրի համար վերջնարդյունք չէ. մեր հիմնական նպատակը եվրոպական կառուցներին լիովին ինտեգրվելն է»,-Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն գործընկերներին շնորհավորել է վիզայի ազատականացման հետ կապված Եվրախորհրդարանի օրերս կայացրած որոշման կապակցությամբ. « Սա յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է: Եվրախորհրդարանի որոշմամբ, մեր քաղաքացիների համար Եվրամիության հետ կապված բոլոր բարիքները հասանելի կդառնան: Համոզված եմ, որ միասնական ուժերով այդ ամենը մոտ ապագայում ևս իրականություն կդառնա»: