Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը սկսել է դեղագործական շուկայում չորս դեղագործական ընկերությունների հետաքննության գործընթացը։
Ըստ Մրցակցային գործակալության, խնդիրն առնչվում է վերջին շրջանում խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցներ ներկրողների ու դիստրիբյուտորների կողմից գների կտրուկ բարձրացմանը։
Հետաքննության ենթակա ընկերությունները և դեղագործական ասոցիացիաները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիրքորոշումները/բացատրությունները։
Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` նկատվել է ուռուցքաբանական դեղերի գների արհեստական բարձրացում։ Գերատեսչության տվյալներով՝ առանձին դեղագործական ընկերությունների կողմից հերթական անազնիվ գործողություններն են նկատվում։