Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչները ևս ազատ կայցելեն ԵՄ երկրներ.Կարասին

«Լիահույս  եմ, որ օրեր առաջ Եվրախորհրդարանի կողմից վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը  կդյուրացնի նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչների ԵՄ երկրներ այցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝  Պրահայում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով  հատուկ բանագնաց  Զուրաբ Աբաշիձեի հետ ունեցած հանդիպումից հետո:

Կարասինը առանձնացրել է այն խնդիրները, որոնց ճանապարհորդելիս հաճախ են առընչվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները:  ՌԴ-ի արտգործնախարարը խոսել է նաև Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու  մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ հարկավոր է աշխատել:

«Եվրոպական այցեգրերի բոլոր տեսակներն այս մարդկանց (Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչների-խմբ.) համար բավականին  բարդեցված է:  Եզակի բացառություններից զատ, նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն համարվում: Սա ոչ մարդասիրական մոտեցում է: Հաշվի առնելով այն, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, պետք է աշխատենք վիզայի ռեժիմի չեղարկման հարցի շուրջ»,- նշել է Կարասինը:

 

Թողնել պատասխան