Վրաստանի նավթ ներմուծողների միության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին հեղուկ գազի (LPG) ներմուծումը կազմել է 7,1 հազար տոննա, ինչը 2,3 հազար տոննայով կամ 47,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Տեղեկության համաձայն, 2023 թվականի 2 ամիսների ընթացքում հեղուկ գազի (LPG) ներմուծման 99,7 տոկոսը (7,11 հազար տոննա) իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունից։
Նույն տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին նավթային բիտումի (նավթագազ, նավթ, օզոքերիտ, ասֆալտ և այլն) ներմուծումը կազմել է 18,8 հազար տոննա, ինչը 10,8 հազար տոննայով կամ 135 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
2023 թվականի 2 ամիսների ընթացքում նավթային բիտումի ներմուծման ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից՝ 13 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 69,1 տոկոսը։ ՌԴ-ին հաջորդում է Իրաքը՝ 3,1 հազար տոննա (16,5 տոկոս), Թուրքիա՝ 2,1 հազար տոննա (11,2 տոկոս), Ադրբեջան՝ 0,6 հազար տոննա (3,2 տոկոս):