Վրաց-թուրքական սահմանային «Սարփի»-ի անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները օտարերկրյա քաղաքացի Լ.Մ.-ի ձեռքի ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր:
Տվյալների համաձայն՝ զարդերի ընդհանուր քաշը 926,52 գրամ է. ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 73 հազար 367,24 լարի։
Ըստ տեղեկության՝ գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար: