Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի ճանապարհային թունելում սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկության՝ թունելում կանխարգելիչ աշխատանքների իրականացման նպատակով, 2023 թվականի մարտի 25-ի առավոտյան ժամը 00:00-ից մինչև 2023 թվականի մարտի 26-ը ժամը 00:00-ն, սահմանափակվելու է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի Դևդորակի թունելի մուտքի ճանապարհ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: