Ռիկոթիի Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղու չորրորդ հատվածում՝ Շորապանի-Արգվեթա ծրագրի շրջանակներում ավարտվել են N4 կամրջի (Արգվեթա-Թբիլիսի ուղղություն) մետաղյա պարույրների տեղադրման աշխատանքները, փոխանցում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն, նշված աշխատանքները կատարվել են պարույրներ ամրացնող հատուկ սարքով, որը ներկայումս Վրաստանում ամենամեծ բեռնատարողությունն ունի. առավելագույն ծանրաբեռնվածությունը 400 տոննա է:
Ի դեպ, Շորապանի-Արգվեթա հատվածում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է 14,7 կմ երկարությամբ 4 գոտի ճանապարհի, 17 կամուրջների և 10 թունելների կառուցում։ Նշենք, որ չորրորդ կամրջի երկարությունը 458 մետր է:
«Շորապանի-Արգվեթա հատվածի շինարարությունը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը (ADB)»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: