Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը բանտային հիվանդանոց կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։
«Ես համամիտ եմ նախկին հանրային պաշտպանի դիրքորոշմանը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։ Քրեակատարողական համակարգ վերադառնալը կվատթարացնի նրա առողջական վիճակը,- ասել է Իոսելիանին։
Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, «Վիվամեդ»-ի երեկվա հայտարարությունից հետո ինքը կարծում է, որ քրեակատարողական ծառայությունը մտադիր է Սաակաշվիլիին վերադարձնել բանտ:
Ի դեպ, «Վիվամեդ» կլինիկան, որտեղ արդեն մի քանի ամիս է Սաակաշվիլին բուժվում է, հայտարարություն է տարածել, ըստ որի` քրեակատարողական ծառայությանը խնդրել է գնահատել Սաակաշվիլիին կլինիկայում պահելու հետագա նպատակահարմարությունը:
«Վիվամեդն» առաջարկում է Սաակաշվիլիին տեղափոխել այլ հաստատություն