Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 23-ին, խոսել է, իր գնահատմամբ՝ նորընտիր հանրային պաշտպանի նկատմամբ «ՀԿ-ների գործադրած ճնշման» մասին։
«Ընդդիմախոս ՀԿ-ների համար դժվար կլիներ Լևան Իոսելիանիին հպատակեցնել այնպես, ինչպես դա հեշտությամբ անում էին Նինո Լոմջարիայի ժամանակ։ Լևան Իոսելիանին երբեք չի դառնա Նինո Լոմջարիա։ Սա երևի կհիասթափեցնի հասարակական կազմակերպություններին, որոնք ուզում էին այս պաշտոնում տեսնել գործակալ և լրտես», — ասել է Կոբախիձեն։
Լևան Իոսելիանին խոսել է մարտի 7-ին՝ հանրային պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո, երեք ընդդիմադիր կանանց «բուլինգի» մասին։