Ըստ Մոսկվայի` Անդրկովկասում անվտանգությունը կապահովվի, եթե Վրաստանն ուժի չկիրառման երաշխիքներ տա

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխեիլ Գալուզինը Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներին տեղեկացրել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին, փոխանցում է InterPressNews-ը:

Հաղորդագրության համաձայն, նման դիրքորոշումը վերաբերում է բանակցությունների ձևաչափի բազմամսյա ձգձգման անթույլատրելիությանը։ Ըստ տեղեկության, բանակցությունները չեղարկվել ու հետաձգվել են առանց պատճառի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ռուսական կողմը ևս մեկ անգամ հաստատել է իր հանձնառությունը Ժնևում միջազգային քննարկումների հիմնական խնդիրը լուծելու՝ Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, ինչը Մոսկվան պայմանավորում է «Վրաստանից Սոխումիի և Ցխինվալիի նկատմամբ ուժի չկիրառման երաշխիքներ ստանալով», ինչպես նաև սկսելով վրաց-աբխազական և վրաց-հարավօսական «սահմանների» սահմանազատման գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուն և ԵԱՀԿ-ի համանախագահ Վիորել Մոշանուն։