Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրում ժողովրդավարական արժեքների չափանիշները։
«Այսօր հանդիպեցի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, մենք խոսեցինք երկրում ժողովրդավարական արժեքների չափանիշների և ինստիտուտի անկախության կարևորության մասին։
Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հանրային պաշտպանի հետ և իր աջակցությունն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների իրականացմանը»,- ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է Լևան Իոսելիանին:
Ի դեպ, խորհրդարանը մարտի 7-ին Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնում հաստատել է «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Լևան Իոսելիանիին։