2022 թվականին Վրաստանի քաղաքացիների արտասահմանյան այցելությունների թիվը 2021 թվականի համեմատությամբ եռապատկվել է՝ հասնելով 1,7 միլիոնի, նշված է Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Տվյալների համաձայն, 2022 թվականին այցելուների զգալի մասը որպես ուղղություն ընտրել է Թուրքիան (54 տոկոս), որին հաջորդում է Ռուսաստանը (14 տոկոս)։
«Նշենք, որ Ռուսաստան արտագնա այցելությունների թիվը 49 տոկոսով գերազանցել է մինչ համաճարակը եղած տվյալները։ Այս ցուցանիշն ամենաբարձրն էր 2022 թվականի երրորդ եռամսյակում, երբ այցելությունների թիվը 143 տոկոսով գերազանցել է 2019 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը»,- նշված է ուսումնասիրության մեջ։