Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Ռուսթավելի պողոտան Մթածմինդա զբոսայգու հետ կապող ճոպանուղու շինարարությունը կավարտվի տարեվերջին։
Քաղաքապետը նշել է՝ Մթածմինդայից Ռուսթավելի և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի հասնել ընդամենը 4 րոպեում։ Ըստ Կալաձեի՝ ճոպանուղին ժամում կսպասարկի 1 100 ուղևորի։
«Նախագծի հետ կապված կային որոշակի դժվարություններ․ մենք ստիպված եղանք տարածքից մի քանի ընտանիքի տեղահանել, որպեսզի աշխատանքներն ապահով իրականացվեն և շահագործման հանձնելուց հետո վտանգ չլինի»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ռուսթավելիի պողոտան Մթածմինդայի այգին կապող ճոպանուղով կանցնի 21 ճոպան (գոնդոլ)։ Ճանապարհն անցնելու միջին արագությունը 4,07 րոպե է, երթուղու երկարությունը կկազմի 845 մետր։